Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջուլիան Ասանժ. Սկսվել է առաջին համաշխարհային ինտերնետային պատերազմը

Ջուլիան Ասանժ. Սկսվել է առաջին համաշխարհային ինտերնետային պատերազմը
30.09.2017 | 23:58

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Կատալոնիայում Իսպանիայից անջատվելու հանրաքվեի պատճառով սկսվել է առաջին համաշխարհային ինտերնետային պատերազմը: Twitter-ի իր էջում նա գրել է, որ շրջանի բնակիչները և կառավարությունն օգտագործում են ցանցն անկախության հանրաքվեի կազմակերպման համար: Ի պատասխան՝ «իսպանական հատուկ ծառայությունները հարձակվում են, արգելափակում հեռահաղորդակցությունները, գրավում են կապի օպերատորների շենքերը, հարյուրավոր կայքերի, տվյալների փոխանցման արձանագրությունների գրաքննություն են իրականացնում»:


Նա նաև նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Կատալոնիայում, Արևմուտքում մարդկանց և իշխանությունների միջև ամենախոշոր կոնֆլիկտն է Բեռլինյան պատի անկման պահից ի վեր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունում ինքնավարության կառավարության ներկայացուցիչ Ամադեու Ալտաֆաջը հայտարարել է, որ Կատալոնիայի բնակիչները հոկտեմբերի 1-ին կմասնակցեն անկախության հանրաքվեին՝ չնայած խոչընդոտներին, այդ թվում՝ ֆիզիկական:
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բիգես ի Ռիելս քաղաքի տպարանից առգրավել է հանրաքվեի ինը միլիոն քվեաթերթիկ: Բացի այդ, Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկումներ է իրականացրել Կատալոնիայի շրջանային կառավարության կառույցներում և ձերբակալել մի շարք բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք աջակցում են Կատալոնիայի անկախության հանրաքվեին:


Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անկախության մասին հանրաքվե անցկացնել: Իսպանիայի սահմանադրական դատարանն այն անօրինական է ճանաչել և դադարեցրել է Կատալոնիայի գեներալիտետի և խորհրդարանի կողմից ընդունված քվեարկության վերաբերող փաստաթղթերի գործողությունները: Այդկերպ՝ հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ կատալոնական իշխանությունների բոլոր հետագա գործողություններն անօրինական են դարձել: Իսպանիայի դատախազությունը հայտարարել է սեպտեմբերի 7-ին, որ հանրաքվեին աջակցող կառավարության անդամներին և Կատալոնիայի խորհրդարանականներին կներկայացվի մեղադրանք:

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ