Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կառլես Պուչդեմոնը հայտարարել է քվեարկելու վճռականության և հակամարտությունը «կարգավորելու» անհրաժեշտության մասին

Կառլես Պուչդեմոնը հայտարարել է քվեարկելու վճռականության և հակամարտությունը «կարգավորելու» անհրաժեշտության մասին
01.10.2017 | 18:11

Կատալոնիան պատրաստվում է պատմական հանրաքվեի: Անկախության հարցով քվեարկությունից առաջ, որը մադրիդյան իշխանություններն ամբողջ ուժով փորձում են բարդացնել, Բարսելոնում խոսում են հանրաքվեից հետո հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտության մասին: Շաբաթ օրը ոստիկանները կնքել են Կատալոնիայի ընտրատեղամասերի կեսից ավելին, գրավել են Բարսելոնի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ պետք է աձանագրվեին առցանց-հանրաքվեի արդյունքները:


Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը համոզված է, որ դա չի կարող քվեարկությանը խանգարել, և առաջարկում է վեճերը հարթել քվեարկությունից հետո: Agence France-Presse-ին տված հարցազրույցում նա ասել է. «Անկախության կողմնակիցները, թե ընդդիմադիրները հաղթեն, ցանկացած սցենարի դեպքում պետք է կարգավորում լինի»: Նա հայտարարել է, որ Կատալոնիայի անկախության կողմնակիցները «չեն հրաժարվի իրենց իրավունքներից» և խոստացել է, որ գաղափարակիցների հետ կմասնակցի քվեարկությանը: «Մենք տուն չենք գնա»,- ընդգծել է նա:

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ