Իրաքյան Քրդստանի իշխանությունները կվճարեն անկախության հարցով հանրաքվեի համար` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` հայտնում է Hürriyet-ը:
«Հյուսիսային Իրաքի տարածքային իշխանությունները ձեռնարկեցին քայլ՝ չմտածելով մեր երկրի մասին, որը նրանց ամեն կերպ աջակցել է երկար ժամանակ: Նրանք ստիպված կլինեն վճարել դրա համար»,- ասել է Էրդողանն Էրզրումում ելույթում: Ըստ Էրդողանի՝ Իրաքյան Քրդստանի վարչակազմը «ստեղծում է ոչ թե անկախ պետություն, այլ նոր վերք տարածաշրջանում»: