Ոստիկանությունը 1,5 հազար դպրոցի մուտք է փակել, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի անկախության հանրաքվեի ժամանակ պետք է գործեին որպես ընտրատեղամաս: Ոստիկանությունը միջոցառումների կազմակերպմանը ներգրավված 163 դպրոցներում և քոլեջներում գտնվող անձանց նախազգուշացրել է մինչև հոկտեմբերի 1-ի առավոտյան 06:00-ն հեռանալ այդ շենքերից:
Կատալոնիայի իշխանությունները հայտարարել էին, որ հոկտեմբերի 1-ին տեղի ժամանակով 09:00-ից 20:00-ն բաց կլինի ավելի քան 2,3 հազար ընտրատեղամաս: