Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կատալոնիայում սկսվել է անկախության հանրաքվեն, բնակիչները հերթ են կանգնել գիշերվանից

Կատալոնիայում սկսվել է անկախության հանրաքվեն, բնակիչները հերթ են կանգնել գիշերվանից
01.10.2017 | 18:17

Կատալոնիայում սկսվել է անկախության պատմական հանրաքվեն, ընտրական շտաբների կողքին գիշերվանից արդեն հերթեր են գոյացել` հայտնում է BBC-ին: Որոշ ընտրատեղամասերում կանգնեցվել են տրակտորներ՝ ոստիկանության հնարավոր միջամտությունը կանխելու համար: Բարսելոնում ոստիկաններն արդեն փորձել են հավաքել որոշ քվեատուփեր: Ավելի վաղ իսպանական ոստիկանությանը հրամայվել էր առգրավվել հանրաքվեի հետ առնչություն ունեցող ցանկացած իր:


Թեև քվեարկությունը սկսվել է առավոտյան 9:00-ին, կազմակերպիչները հորդորել են քաղաքացիներին ավելի վաղ գնալ ընտրատեղամասեր՝ ոստիկանությունից պաշտպանելու համար: Չնայած Իսպանիայի իշխանությունների հակազդեցությանը՝ Կատալոնիայում հանրաքվեի կազմակերպիչները վստահ են, որ հանրաքվեին մասնակցությունը բավականին բարձր տոկոս կկազմի: Քվեաթերթիկների վրա մեկ հարց է. «Դուք ցանկանու՞մ եք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ հանրապետության ձևաչափով», ընտրողներին մնում է միայն պատասխանել «Այո» կամ «Ոչ»:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ