Վրաստանի մայրաքաղաքում այսօր բացվել է Tbilisi Sea Plaza առևտրի կենտրոնը, որը համարվում է ամենամեծը Հարավային Կովկասում: Ծրագիրն իրականացվել է Չինաստանի 150 միլիոն դոլարի ներդրումների շնորհիվ: 400 խանութներ և այլ օբյեկտներ ընդգրկող կենտրոնը առաքումներ է կատարելու դեպի Եվրասիական տարածաշրջան: Առևտի կենտրոնի բացմանը մասնակցել են Վրաստանի և Թբիլիսիի ղեկավարները, Վրաստանում Չինաստանի դեսպանը և ներդրումները կատարած չինական Hualing Group ընկերության նախագահը:
«Չինաստանը մեր տնտեսությունում ամենախոշոր ներդրումներ կատարողներից մեկն է և երկու երկրների համագործակցության խորացումը մեր կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկն է»` ասել է Վրաստանի վարչապետը, ընդգծելով վերջերս երկու երկրների միջև ազատ աևտրի պայմանագրի ստորագրումը: «Ես դա պատմական պայմանագիր եմ համարում»,- ասել է Կվիրիկաշվիլին: