Շիրակի մարզկենտրոնում այսօր «Իմ հին ու նոր Գյումրին» կարգախոսով նշում են «Գյումրու օրը»: Տոնակատարությունների շրջանակներում տեղի կունենան Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի շենքի բացման արարողությունը, «Երեխաներ և գույներ» մանկական միջոցառումը (Բագրատունյաց պուրակ), նախկին Ալեքսանդրովսկի, այժմ՝ Քըրք Քըրքորյանի պողոտայում կկայանա «Արհեստների փառատոնը», իսկ Հացի փառատոնը կանցկացվի Քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության թանգարանի բակում:
Կներկայացվի Հովհաննես Շիրազի անտիպ «Հուշարձան հայրիկիս» գրքի շնորհանդեսը: Գյումրու կենտրոնական հրապարակում կլինի ռետրո մեքենաների ցուցադրություն ու փողային նվագախմբի ելույթը: Օրը կավարտվի կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով և հրավառությամբ: Միջոցառումներին համայնքային բյուջեից տրամադրվել է 8 մլն դրամ: