Կատալոնիայի ոստիկանությունը հրաժարվել է կատարել Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումը Կատալոնիայի անկախության հանրաքվեի տեղամասերը փակելու մասին, հայտնում է El Pais-ը: Կատալոնիայի իրավապահ մարմինների աշխատակիցների փոխարեն դատարանի որոշումը կատարում են Քաղաքացիական գվարդիայի և ազգային ոստիկանության ուժերը, որոնց Իսպանիայի կառավարությունը Կատալոնիա է ուղարկել:
Նրանք արգելափակել են ավելի քան 1,5 հազար ընտրատեղամաս: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ընտրատեղամասերի մեծ մասի ինտերնետն անջատված է, Իսպանիայի ոստիկանության աշխատակիցները կոտրում են տեղամասերի մուտքի դռները, առգրավում քվեատուփերը, Կատալոնիայի քաղաքացիներին բռնությամբ դուրս են բերում տեղամասերի տարածքից և կալանավորում են անկախության կողմնակիցներին: