Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտը ադրբեջանական լրատվամիջոցներին կոչ է արել ապատեղեկություն չտարածել

Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտը ադրբեջանական լրատվամիջոցներին կոչ է արել ապատեղեկություն չտարածել
02.10.2017 | 00:07

Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտը ադրբեջանական լրատվամիջոցներին կոչ է արել ապատեղեկություն չտարածել կազմակերպության Գլխավոր վեհաժողովին ԼՂՀ ՄԻՊ մասնակցության մասին։ Գլխավոր քարտուղար Ջոզեֆ Զիգելի խոսքով՝ Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի կայքում տեղ գտած հայտարարության համաձայն՝ կազմակերպության բոլոր անդամները բաժանված են ինստիտուցիոնալ և անհատական խմբերի։ ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հենց անհատական անդամ է։

Կազմակերպության գլխավոր քարտոտւղարը նշել է, որ ինստիտուտը չի հեռացրել Լեռնային Ղարաբաղի անհատ անդամին, քանի որ չի զբաղվում քաղաքական հարցերով։ Ջոզեֆ Զիգելը ադրբեջանական լրատվամիջոցներին կոչ էր արել ուղղել սխալները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ