Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտին և Էրդողան. Սիրո հետևում ծրագիր է թաքնված

Պուտին և Էրդողան. Սիրո հետևում ծրագիր է թաքնված
02.10.2017 | 00:08

Վլադիմիր Պուտինն այցելում է Անկարա։ Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են գնալ դեպի մերձեցում։ «Դա ակնհայտ ազդակ է, և Արևմուտքը, բնականաբար, տագնապած է։ Բայց այս համագործակցությունն էլ իր սահմաններն ունի»,- գրում է Der Spiegel-ը։ Թուրք-սիրիական սահմանին ռուսական օդանավի մասնակցությամբ միջադեպից հետո սառցե դարաշրջանն ու դրան հաջորդած Էրդողանի ներողությունը ռուս-ուրքական հարաբերություններում զարմանալի մետամորֆոզների հանգեցրին։ Թուրքիայի նախագահը մերձեցում է փնտրում Ռուսաստանի հետ։ Էրդողանը գնում է Մոսկվա և իր ռուսաստանցի գործընկերոջն անվանում «իմ սիրելի ընկեր Վլադիմիր»։ Եվ ահա Անկարա է գնում Պուտինը՝ երեք տարում առաջին անգամ։ Օրակարգում են Սիրիայում պատերազմը, Հյուսիսային Իրաքում անկախության հանրաքվեն, տնտեսական հարցերը։ «Եվրոպայում և ԱՄ-ում քաղաքական գործիչները մտահոգ են, որ Թուրքիան կարող է ավելի շատ երես թեքել Արևմուտքից և թեքվել դեպի Ռուսաստան»։


Եթե ռուսական օդանավի դեպքից հետո Բարաք Օբաման կողմերին կոչ էր արել թուլացնել լարվածությունը, սեպտեմբերի սկզբին այն տեղեկություններից հետո, թե Անկարան Մոսկվայից Ս-400 ԶՀՀ է գնել, արևմտյան քաղաքական գործիչները տագնապ են բարձրացնում։ «Էրդողանը մերձեցում է փնտրում Ռուսաստանի հետ՝ առաջին հերթին ռազմավարական պատկերացումներից ելնելով։ Նա ուզում է եվրոպացիներին ու ամերիկացիներին ցուցադրել, որ կախված չէ նրանցից։ Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն առավել լավ կծառայի Սիրիայում իր երկրի շահերին։ Հիմա նրա համար առավել կարևոր է թույլ չտալ քրդական պետության ստեղծումը Սիրիայում։ Սակայն Պուտինի և Էրդողանի համագործակցությունը սահմանափակումներ ունի: Քրդերի հարցում ռուսների դիրքորոշումը չի կարելի միանշանակ համարել։ Մոսկվայում շատերը «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» դիտարկում են որպես Սիրիայում իսլամիստների դեմ պայքարում օրինական գործընկեր։ Բաց է մնում հարցը, թե ինչպես են ընթանալու մարտերը Սիրիայի հյուսիսում, որոնք դեռ ապստամբների հսկողության տակ են։ Ռուսաստանը մեծամասշտաբ հարձակում է պատրաստում Իդլիբ նահանգի ուղղությամբ, որտեղ ընդդիմադիր որոշ խմբեր մտերիմ են Թուրքիայի հետ։

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ