Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գյումրու օրվա տոնակատարությանը:
Նա ներկա է եղել հացի փառատոնին, այնուհետև` մանկապատանեկան արվեստի պալատի` նախկին պիոներական պալատի բացմանը: 29 տարի տնակային պայմաններից հետո կենտրոնը կգործի քարաշեն կառույցում: «Շատ ծանր տնակային պայմաններում 29 տարի գոյատևեցին, բայց էլի պատվով, փառքով կարողացան շատ դափնիներ շահել, շատ տեղերում պատվով դուրս բերել մեր Գյումրի քաղաքը»,- բացման խոսքում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Գյումրին զբոսաշրջության կենտրոն դարձնելու` վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագիրն իրականացվում է Ռուսաթավելի փողոցում. Սերժ Սարգսյանն այցելեց այդ փողոց, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Քաղաքի օրը նշվում է 14-րդ տարին, մինչև ուշ երեկո շարունակվել են տոնական միջոցառումները` ավարտվելով համերգով ու հրավառությամբ: