Իսպանիայից Կատալոնիայի անկախության օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը։ Հոկտեմբերի 1-ին բռնություններով ուղեկցված քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուջդեմոնթին հեռուստատեսային ուղերձում հայտարարեց՝ «Հույսի և տառապանքի այս օրը, Կատալոնիայի քաղաքացիները վաստակել են անկախ պետություն ունենալու իրավունքը՝ հանրապետության տեսքով»:
Վերջին օրերին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվելԿատալոնիայում: Իսպանիայի գերագույն դատարանը արգելել էր հանրային շենքերը օգտագործել որպես ընտրական տեղամասեր: Ոստիկանությունը փակել էր ընտրատեղամասերի մուտքերը։ Նրանք ընտրողներին չէին թույլատրում քվեարկել, առգրավում էին քվեատուփերը: Որոշ ընտրատեղամասեր, այնուամենայնիվ, բացվել էին: Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ ընտրողները կարող են քվեարկությունը կատարել տանը և թերթիկը բերել բացված ընտրատեղամասերից մեկը:
Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացման օրը ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժածների թիվը աճել է մինչև 844 մարդ, հայտնել են ինքնավարության առողջապահության նախարարությունից:
«Ընդհանուր առմամբ բուժօգնության կարիք է ունեցել 844 մարդ»,- նշված է նախարարության Twitter-ի էջում: Իսպանիայի ՆԳՆ-ից հայտարարել են, որ անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների 12 աշխատակից է տուժել: