Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան.Թուրքիան ոչինչ չի կորցնի, եթե ԵՄ անդամ չդառնա

Էրդողան.Թուրքիան ոչինչ չի կորցնի, եթե ԵՄ անդամ չդառնա
02.10.2017 | 13:10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը ոչինչ չի կորցնի, եթե չդառնա ԵՄ անդամ։ «Անկարան պատրաստ է աջակցել Բրյուսելի նախաձեռնությանն ու ներդրում անել Եվրոպայի զարգացման գործում։ Եթե ԵՄ-ն հրաժարվի, Թուրքիան մեծ հաշվով ԵՄ անդամակցության կարիքը չունի»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կմասնակցի ԵՄ-ի հետ նոր համատեղ նախագծերի իրագործմանը՝ միությունում լիիրավ անդամակցությունից հետո։


Սեպտեմբերի 13-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ մինչև 2019-ը ԵՄ-ն չի ընդունի նոր անդամների։ Նա նաև ասել էր, որ Բրյուսելը դեռևս անհնարին է համարում Թուրքիայի անդամակցությունը։

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ