Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Յոհանես Հան․ Հայաստանի հետ կնքվելիք համաձայնագրի կարևորությունը դուրս է գալիս Երևանի հետ երկկողմ հարաբերությունների դաշտից

Յոհանես Հան․ Հայաստանի հետ կնքվելիք համաձայնագրի կարևորությունը դուրս է գալիս Երևանի հետ երկկողմ հարաբերությունների դաշտից
02.10.2017 | 20:11

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նա հավաստիացրեց. «Եվրամիությունն ու Հայաստանը շուտով կստորագրեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Այս փաստաթուղթը՝ Եվրամիության ու Հայաստանի միջև համաձայնեցված գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի հետ միասին, կխորացնեն մեր համագործակցությունը: Թույլ տվեք ասել, որ համաձայնագիրը առաջին նմանատիպ փաստաթուղթն է, որը ստորագրվելու է Արևելյան գործընկերության երկրների հետ, և Հայաստանը այդ երկրներից առաջինն է, որ ավարտին է հասցրել գործընկերության առաջնահերթությունները Եվրամիության հետ: Մենք շահագրգռված ենք տեսնել, թե այս նոր համաձայնագիրը ինչպես է կյանքի կոչվելու, որովհետև սա նախագիծ է այլ հնարավոր հարաբերությունների համար: Հայաստանի հետ կնքվելիք համաձայնագրի կարևորությունը դուրս է գալիս Երևանի հետ երկկողմ հարաբերությունների դաշտից»,- ասաց եվրահանձնակատարը:


«Այս նոր համաձայնագիրը կցուցադրի, որ Հայաստանի համար հնարավոր է եվրասիական ինտեգրացիոն գործընթացի մաս լինել ու միաժամանակ Եվրամիության հետ հաստատել համապարփակ ու ընդլայնված հարաբերություններ: Այս ամենի հետևում հետևյալ գաղափարն է՝ այն կարող է օրինակ ծառայել ուրիշների համար՝ եթե նրանք ցանկանում են»,- նշեց Հանը:


ԱԳ նախարար Նալբանդյանի խոսքով, Հայաստանը մտադիր է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ․«Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Եվրոպական միությունը արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին»: Նալբանդյանն ընդգծեց, որ համաձայնագիրը Բելգիայի մայրաքաղաքում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է լինել․ «Ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը»:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ