Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լաս Վեգասում զինված հարձակման հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել

Լաս Վեգասում զինված հարձակման հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
02.10.2017 | 20:12

Առնվազն 50 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել Լաս Վեգասում ժամեր առաջ տեղի ունեցած հարձակման հետևանքով` հայտնում է Լաս Վեգասի ոստիկանությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքների անդամներին։ Տեղի ոստիկանության շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն մամուլի ասուլիսում ասել է, որ հարձակվողը սպանվել է ոստիկանների կրակոցներից: Հարձակվողը տեղացի է՝ 64-ամյա Սթիվեն Փադոքն է, որ Լաս Վեգասի հյուրանոցում որպես հյուր էր գրանցվել։ Նա Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկից կրակ է բացել հրապարակում անցկացվող երաժշտական փառատոնի հանդիսատեսների վրա: Սպանվածների թվում քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցներ կան, որ մարդաշատ փառատոնին ներկա էին՝ անվտանգությունն ապահովելու նպատակով: Ջոզեֆ Լոմբարդոն կարծում է, որ հարձակվողը միայնակ է գործել, կապ չունի ահաբեկչական խմբերից որևէ մեկի հետ: Ոստիկանությունը փնտրում է ասիական ծագում ունեցող մի կնոջ՝ Մարիլու Դանլի անունով, որ ենթադրաբար հարձակման ժամանակ գտնվել է կասկածյալի հետ: Ավելի ուշ հաղորդվեց, որ ոստիկանությունը մեկուսացրել է 62-ամյա կնոջը:


Ոստիկանությունը փակել է Լաս Վեգասի մի մասը և արագընթաց մայրուղու մերձակա հատվածը: Լաս Վեգասի միջազգային օդանավակայանից որոշ ավիաչվերթեր հետաձգվել են: Mandalay Bay հյուրանոցը գտնվում է օդանավակայանից ոչ հեռու:
Ականատեսները պատմել են, որ հարձակումը տեղի է ունեցել համերգի ավարտին, երբ երգիչ Ջեյսոն Ալդեյը կատարում էր վերջին երգը:


Լաս Վեգասի հարձակմանը արձագանքել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«Բրիտանիայի մտքերը Լաս Վեգասի սարսափելի հարձակման զոհերի և արտակարգ ծառայությունների հետ են»,- Թվիթերում գրել է Բրիտանիայի վարչապետը:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ