Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի առաջին այցը տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի առաջին այցը տարածաշրջան
02.10.2017 | 20:19

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին` հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանությունը, հավելելով, որ տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների:

«ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Պարոն Շեֆերը, որպես ԱՄՆ համանախագահ, պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ