Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեն անօրինական էր` Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Իսպանիայի Սահմանադրության համաձայն՝ Կատալոնիայում կայացած երեկվա քվեարկությունն անօրինական էր»,- ասել է նա: Սհինասի խոսքով՝ Եվրահանձնաժողովը քանիցս ընդգծել է, որ «Կատալոնիայի իրադրությունը Իսպանիայի ներքին հարցն է, որը պետք է լուծվի Իսպանիայի սահմանադրական կարգին համապատասխան»:
«Մենք նաև հաստատում ենք Եվրահանձնաժողովի օրինական դիրքորոշումը. եթե հանրաքվեն անցկացվեր Իսպանայի Սահմանադրությանը համապատասխան, անջատվող տարածքը կլքեր Եվրամիությունը»,- նշել է նա: Սհինասը հայտնել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հոկտեմբերի 2-ին Կատալոնիայի իրադրությունը քննարկելու է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: