Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Յոհանես Հան. Եվրամիության շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ ուժեղ, բարեկեցիկ և կայուն Հայաստան

Յոհանես Հան. Եվրամիության շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ ուժեղ, բարեկեցիկ և կայուն Հայաստան
02.10.2017 | 21:18

Եվրամիության շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ ուժեղ, բարեկեցիկ և կայուն Հայաստան, որը կնպաստի հարևանության հետագա կայունացմանը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հան:

«Սա արդեն մեր վեցերորդ հանդիպումն է այս տարի և առաջինն է Երևանում, այսինքն՝ մենք իրար մի քանի անգամ հանդիպել ենք, որը նույնպես արտացոլում է այն սերտ կապերը, որը կարող ենք իսկապես ստեղծել Եվրամիության և Հայաստանի միջև: Իսկապես հաճելի է նորից ու նորից լսել գործողությունների այն երկար ցուցակի մասին, որոնք իրականացվում են, որովհետև այդ ծրագրերի տեսանելիությունն է ապահովվում, այսինքն՝ Եվրամիության օժանդակությունը Հայաստանի հետագա զարգացմանն ավելի տեսանելի է դառնում: Այդ կայունությամբ և կարելի է ասել, այդ ոգով Եվրամիությունն ու Հայաստանը շուտով կստորագրեն համապարփակ և խորացված գործընկերության նոր համաձայնագիրը: Դա, ինչպես նաև գործընկերության գերակայությունները կամրապնդեն և կխորացնեն մեր համագործակցությունը»,-ասաց Յոհանես Հանը՝ հիշեցնելով, որ Արևելյան գործընկերության շրջանակում սա առաջին համաձայնագիրն է իր բնույթով, քանի Հայաստանը Արևելյան գործընկերության առաջին պետությունն է, որ գործընկերության գերակայություններ է հաստատում Եվրամիության հետ:


Նա հույս հայտնեց, որ սա օրինակ կծառայի նաև մյուս երկրների համար: «Մենք շահագրգիռ ենք՝ տեսնելու, թե ինչպես է այս համաձայնագիրն ի կատար ածվելու: Այս բեկումնային, նոր համաձայնագիրը կօգնի ցույց տալ, որ Հայաստանը, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակից լինելով, միաժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերություն է հաստատում Եվրամիության հետ: Սա է համաձայնագրի հիմքում ընկած գաղափարը»,-ընդգծեց նա:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ