«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, իր «Ամաք» լրատվական գործակալության միջոցով այսօր հայտարարեց, թե ստանձնում է Լաս Վեգասի զինված հարձակման պատասխանատվությունը: ԻՊ-ը նշել էր, թե հարձակվողը մահմեդականություն է ընդունել «մի քանի ամիս առաջ», սակայն որևէ ապացույց չէր ներկայացրել: ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն հերքեց ԻՊ-ի հայտարարությունը:
Լաս Վեգասի ոստիկանության շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն մամուլի ասուլիսում ասել է, որ հարձակվողը տեղացի էր, 64 -ամյա Սթիվեն Փադդոքը: Նա Լաս Վեգասի բնակիչ է, հյուրանոցում որպես հյուր էր գրանցվել: