Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սարգսյանը և Հանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը

Սարգսյանը և Հանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
03.10.2017 | 12:22

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը արդյունավետ և դինամիկ զարգանում է, գործնական արտահայտություն է ԵՄ օժանդակությամբ բացված Բավրայի նորակառույց սահմանային անցակետը:


ԵՄ հանձնակատարի հավաստմամբ, մասնագիտացված ծառայության՝ Սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության (Frontex) գնահատմամբ՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերը լավագույններից են Եվրոպայի սահմաններից դուրս:
Սերժ Սարգսյանը և Յոհանես Հանը ԵՄ Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից առաջ քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, նախանշել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ հետագա քայլերը, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման նախապատրաստական փուլի աշխատանքներին:


Հանդիպմանը նախագահը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ