Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գնացեք ու կարագ գնեք Նոր Զելանդիայում

Գնացեք ու կարագ գնեք Նոր Զելանդիայում
03.10.2017 | 12:47

2017-ի օգոստոս-սեպտեմբերին Հայաստանում 1 կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գինը կազմել է 3842 դրամ, մինչդեռ 2016-ին նույն ժամանակահատվածում եղել է 2779 դրամ, գինը բարձրացել է 38 տոկոսով` ասել է ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը։

«ՀՀ մրցակցային մարմինը շարունակում է վերահսկողությունը այս շուկայում՝ հետևելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայի զարգացումներին»,- ասաց Գայանե Սահակյանը։ Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ ՀՀ կարագի հիմնական մասը ներմուծվում է Նոր Զելանդիայից, հանձնաժողովը դիտարկում է հենց այդ երկրից ներմուծվող կարագի միջազգային գների կարագի ներմուծման և վաճառքի գների փոփոխությունները:


«Միջազգային շուկաներում կարագի վաճառքի գների դիտարկումները ցույց են տալիս, որ 2016 -ի հուլիսից մինչ օրս նորզելանդական կարագի վաճառքի գները շարունակական աճ են գրանցել: 2016-ի հուլիսին 1 տոննա նորզելանդական կարագի վաճառքի գինը կազմել է 2 758 դոլար, 2017-ի հուլիսին` 5 890 դոլար՝ այսինքն՝ 1 տոննա նորզելանդական կարագի վաճառքի գինը բարձրացել է 3132 ԱՄՆ դոլարով (113 տոկոսով)»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդականը։

Դիտվել է՝ 1959

Մեկնաբանություններ