Պաղեստինի ազգային համաձայնության կառավարությունն աշխատանքի է ձեռնամուխ լինում Գազայի հատվածում` առափնյա միջատարածք ժամանելուց հետո հայտարարել է վարչապետ Ռամի Համդալան` տեղեկացնում է Sky News Arabia հեռուստաալիքը: Գազա նրա ուղևորությունն առաջինն Է 2015-ից հետո և կատարվում է ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ հակամարտող շարժումների միջև լիակատար զինադադարի վերաբերյալ սեպտեմբերին Կահիրեում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:
«Մենք ցանկանում ենք փակել Պաղեստինի պառակտման Էջը,- հայտարարել Է նա, - Պաղեստինը չի կարող գոյություն ունենալ առանց Արևմտյան ափի ու Գազայի հատվածի միասնության և փոխգործակցության»: Համդալայի խոսքով՝ «պաղեստինյան կառավարությունը Գազայի հատվածում աշխատանքի է ձեռնամուխ լինում Կահիրեի պայմանավորվածությունների համաձայն և, առաջին հերթին, կկենտրոնանա առափնյա միջատարածքի ժողովրդի տանջանքները թեթևացնելու վրա»:
Գազայում պաղեստինյան կաբինետը կանցկացնի շաբաթական նիստ: Ռամալլահից կառավարության ղեկավարի հետ եկած նախարարները պետք է ընդունեն գործերը անկլավի տարածքում պրոֆիլային գերատեսչությունների պատասխանատվության գոտում: