ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռադ ալ Հուսեյնն Իսպանիայի իշխանություններին կոչ է արել հանգամանորեն հետաքննել Կատալոնիայում հանրաքվեի ժամանակ ուժ կիրառելու դեպքերը` ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հայտարարության մեջ։
«Ես շատ մտահոգված եմ կիրակի Կատալոնիայում տեղի ունեցած բռնությամբ։ Հարյուրավոր վիրավորների մասին լուրերից հետո ես Իսպանիայի իշխանություններին կոչ եմ անում հանգամանորեն հետաքննել բռնության դեպքերը։ Ոստիկանության արձագանքը պետք է համաչափ լինի և գործի դրվի միայն անհրաժեշտության դեպքում»,- ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նա նաև մադրիդցիներին կոչ է արել ընդունել փորձագետների խմբին իրավիճակի գնահատման համար: