Երևանում բնակատեղ չունեցող մի խումբ պատգամավորների բնակարանի վարձը ԱԺ-ն վճարում է պետբյուջեի հաշվին։ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով Երևանում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում ստանալու համար ԱԺ ղեկավարությանն են դիմել 10 պատգամավորներ.
1. Մանուկյան Սուրեն
2. Մանուկյան Ռոմիկ
3. Մարուքյան Էդմոն
4. Կյուրեղյան Արմենուհի
5. Միխայլով Արսեն
6. Հասանով Կնյազ
7. Միքայելյան Տատյանա
8. Պողոսյան Կարինե
9. Ասատրյան Վանիկ
10. Կարապետյան Անդրանիկ
Յուրաքանչյուր պատգամավորի փոխհատուցվում է 100.000-ական ՀՀ դրամ:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սեպտեմբերի 25-ին ներկայացրել է բնակվարձի հատուցման դադարեցման դիմում` խմբակցության ղեկավարի խիստ նկատողությունից հետո: Պետբյուջեից ամսական լրացուցիչ 100 000-ական դրամ ակնկալող միլիոնատերերին Գագիկ Ծառուկյանն անվանել է ՙմուրացկաններ՚: