Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոսկվայում հայ-ռուսական համատեղ հայտարարություն է ստորագրվել

Մոսկվայում հայ-ռուսական համատեղ հայտարարություն է ստորագրվել
03.10.2017 | 22:12

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն՝ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Մոսկվայում անցկացրել են համատեղ նիստ: Նիստի արդյունքում երկու խորհրդարանների գործընկեր հանձնաժողովների նախագահներն ստորագրել են համատեղ հայտարարություն: Նրանք բարձր են գնահատում ռուս-հայկական դիվանագիտական 25-ամյա հարաբերությունների ընթացքում ձևավորված միջխորհրդարանական փոխգործակցության մեխանիզմները՝ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական երկխոսության շրջանակում:

Համատեղ հայտարարությամբ կողմերը հայտնում են իրենց գոհունակությունը երկու պետությունների բարեկամական հարաբերությունների և համագործակցության շարունակական զարգացման և ամրապնդման հարցում:
Միջազգային քաղաքական օրակարգին վերաբերող հարցերի հետ կապված կողմերն ընդգծել են մոտ կամ համընկնող դիրքորոշումների առկայությունը մասնավորապես այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են աշխարհակարգի ձևավորման խնդիրներին՝ հիմնված բազմաբևեռության և միջազգային ինստիտուտների ամրապնդման, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների և նորմերի վրա:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին: Կողմերը հայտնել են իրենց աջակցությունը ՀԱՊԿ շրջանակում համատեղ ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղ զարգացման ապահովմանը: Կողմերը նաև վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում խաղաղ և փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրելու իրենց հանձնառությունը՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններում առկա սկզբունքների վրա:


Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերն ընդգծել են առևտրատնտեսական փոխգործակցության ոլորտում արձանագրված հաջողությունները: Կարևորվել է փոխադարձ տնտեսական ինտեգրման խորացման և զարգացման անհրաժեշտությունը՝ ԵԱՏՄ-ի ՝ որպես արդյունավետ և մրցակցային միավորի նպատակներին և խնդիրներին հասնելու համար:
Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության խնդիրներին՝ կողմերը կարևորել են համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ ԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում, առավել արդյունավետ փոխգործակցության համար միջխորհրդարանական հարթակներում գործողությունները համակարգելու պատրաստակամություն են հայտնել:


Որպես պետության արտաքին քաղաքականության անքակտելի տարր՝ կողմերը մեծապես կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը, ընդգծել համատեղ նիստերի անցկացման պրակտիկան՝ դիտարկելով դրանք որպես հնարավորություն՝ ազդակներ հաղորդելու ազգային օրենսդրությունների զարգացմանը և ներդաշնակեցման գործընթացներին, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:
Հաջորդ համատեղ նիստը կլինի Երևանում՝ 2018-ին:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ