Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Աղմկահարույց ժամուկես ԱԺ-ում

Աղմկահարույց ժամուկես ԱԺ-ում
03.10.2017 | 22:13

Թեև խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում առաջարկը քննարկվել և բացասական եզրակացության էր արժանացել անցած շաբաթ օրը, առաջարկի հեղինակ՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից, հանձնաժողով ստեղծելու հարցը համարել է արտահերթ և ներկայացրել է ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:


«Նախագծի նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելն է»,- ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, շարունակելով․ «Մենք կարծում ենք, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության և նրա շուրջ տեղի ունեցող պրոցեսների համատեքստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ստացել է շատ լուրջ հարվածներ, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ պրոցեսը շարունակվելու է ու «իքս» պահից դառնալու է մեզ համար անվերահսկելի, եթե արդեն անվերահսկելի չի դարձել:


Կարծում ենք, որ շատ կարևոր է աշխարհաքաղաքական հակակշռումներ ունենալ և այդ առումով շատ կարևորում ենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որպես ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու հակակշիռ»:
ՀՀԿ խմբակցությունից Էդուարդ Շարմազանովն արձագանքեց՝ հարցն արհեստական է: «Հայաստանի Հանրապետության հասարակության մեծամասնության համար ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չէ: Սա այն եզակի խնդիրներից մեկն է, որտեղ թե իշխանությունը, թե ընդդիմության մեծամասնությունը գտնում են, որ սա ճիշտ որոշում է: Երկրորդ՝ երբ խոսում ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, մենք առաջինը պետք է քննարկենք ոչ թե այն, թե ԵԱՏՄ-ն ինչ է տվել մեզ, այլ պետք է քննարկենք՝ դուրս գալու դեպքում ի՞նչ վնասներ կլինեն: Օգուտ կլինի՞, թե՞ վնաս»,- ասաց ՀՀԿ խոսնակը:


Արմեն Աշոտյանն էլ նկատեց․ «Տնտեսական վատ ցուցանիշներ եք մեջբերում: Հիմա ես պատգամավոր չեմ, հանրապետական չեմ, ՀՀ քաղաքացի եմ: Եթե ձեր բերած հայտարարության մեջ էդ բոլոր տնտեսական ցուցանիշները համապատասխանում են իրականությանը, վկայում են նախ և առաջ կառավարության վատ աշխատանքի մասին: Ինչու՞ չեք պահանջում կառավարության հրաժարականը և պահանջում եք ԵԱՏՄ-ից դուրս գալ»:


«Ելք»-ից Մանե Թանդիլյանը հակադարձեց․ «Դուք Հայաստանի վատ ցուցանիշները վերագրեցիք կառավարության վատ աշխատանքին, բազմաթիվ փորձագետներ վատ ցուցանիշները վերագրում են հենց ԵԱՏՄ-ին միանալուն: Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հենց այդ նպատակն ուներ, բացահայտելու՝ դա կառավարության վատ աշխատա՞նքն է, թե՞ կան օբյեկտիվ պատճառներ»:
Բացի «Ելք»-ից, մյուս բոլոր խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու հանձնաժողովի ստեղծման առաջարկին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում այս հարցով նաև խորհդարանական լսումներ են կազմակերպելու:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ