Ֆիզիկայի բնագավառում 2017-ի Նոբելյան մրցանակը ստացել են երեք ամերիկացի գիտնականներ՝ Ռայներ Վայսը (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից), Բարրի Բարիշը և Քիթ Թորնը (երկուսն էլ Կալիֆոռնիայի տեխնոլոգիայի ինստիտուտից)` «գրավիտացիոն ալիքների» ուսումնասիրության համար:
«Երեք գիտնականների ջանքերով վերջապես հաջողվել է դիտարկել գրավիտացիոն ալիքները, որոնց ուսումնասիրությունն ավելի քան չորս տասնամյակ է տևում, սա մեզ թույլ կտա դուռ բացել դեպի անհայտ աշխարհներ»,- հայտարարել է Շվեդիայի գիտությունների Արքայական ակադեմիան: Նոբելյան կոմիտեն դափնեկիրներին տալիս է 9 միլիոն շվեդական կրոնի դրամական պարգև, որ հավասար է 1 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի: