Հոկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան` հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում ՈՒկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։ Մամեդյարովը նշել է, որ հոկտեմբերի 7-ին միջնորդները կլինեն Ադրբեջանում։ «Համանախագահները տարածաշրջան կայցելեն՝ քննարկելու նախագահների հանդիպման հարցեր»,- ասել է նա։