Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սահմանադրական դատարանը Ավետիսյանների սպանության գործով անսպասելի որոշում է կայացրել

Սահմանադրական դատարանը Ավետիսյանների սպանության գործով անսպասելի որոշում է կայացրել
03.10.2017 | 22:30

Ավետիսյանների սպանության գործով Սահմանադրական դատարանն անսպասելի որոշում է կայացրել հոկտեմբերի 3-ին: Հունիսի 13-ին Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի դիմումը, որով վիճարկվում էր քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի ուժով տուժողների քաղհայցը թողնվել էր առանց քննության:

Գործով առաջին նիստը պետք է տեղի ունենար այսօր, սակայն, գործի վարույթը կարճվել է: ՌԴ-ից 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում պահանջող Ավետիսյանների իրավահաջորդները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ