«Հայաստանի քաղաքական կյանքի թիվ 1 օրակարգային հարցը շարունակում է մնալ ՀՀ-ի և Արցախի անվտանգության ամրապնդումը»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ վկայակոչելով Սերժ Սարգսյանի ելույթի սկզբունքները:
Նրա խոսքով՝ մենք ոչ թե պետք է վերանայենք մեր արտաքին քաղաքական գերակայությունները, այլ խորացնենք մեր անվտանգության կապերը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի հետ և չգնանք ավանտյուրիստական ճանապարհով, այլ հասկանանք մի բան. «Էսօր թիվ մեկ մարտահրավերը «մի վնասիր»-ն է»: