Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հասան Ռոհանին նշել է Իրանի արտաքին քաղաքականության 3 առանցքները

Հասան Ռոհանին նշել է Իրանի արտաքին քաղաքականության 3 առանցքները
04.10.2017 | 14:18

ԵՄ-ի հետ կապերի զարգացումը, Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ապահովմանն ուղղված գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումը, բոլոր երկրների կողմից իրենց պարտավորությունների և ԱԷՄԳ-ի հետ համագործակցության պահպանումը, ահաբեկչության դեմ պայքարը Իրանի արտաքին քաղաքականության 3 գլխավոր առանցքներն են` ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում Իռլանդիայի Սենատի նախագահ Դենիս О’Դոնովանի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք ողջունում ենք Իռլանդիայի հետ քաղաքական, մշակութային, տնտեսական և գիտական հարաբերությունների ընդլայնումը»,- նշել է Ռոհանին, արձանագրելով, որ Իրանը կարող է հուսալի աղբյուր դառնալ եվրոպական երկրների էներգետիկ պահանջմունքների բավարարման համար:


Իռլանդիայի Սենատի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լի է Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու վճռականությամբ: Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի մասին О’Դոնովանն ասել է. «Եվրոպական երկրները կարծում են, որ ոչ ոք չպետք է շեղվի համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարումից, դրանից դուրս գալը որևէ երկրի օգտին չէ, և Իրանի հետ համագործակցությունը պետք է շարունակվի»: Նա նաև ասել է, որ Իրանը պետք է շարունակի իր կառուցողական դերը տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանն աջակցության հարցում որպես ուժի և ահաբեկչության դեմ պայքարի կենտրոն:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ