Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մևլութ Չավուշօղլու. Մի՞թե Իրանը մեր թշնամին է: Բոլորովին

Մևլութ Չավուշօղլու. Մի՞թե Իրանը մեր թշնամին է: Բոլորովին
04.10.2017 | 14:26

Թուրքիան դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը` ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Anadolu գործակալությանը հարցազրույցում: «Մենք քննադատում ենք Իրանին, երբ նա իրավացի չէ, և նրան աջակցում ենք, երբ իրավացի է: Պատժամիջոցների քաղաքականությունը ճիշտ չէ: Իրանին անկյուն քշելը կամ եթե նա ինչ-որ երկրների դուր չի գալիս, նրան վերացնել ցանկանալը սարսափելի սխալ է: Մի՞թե Իրանը մեր թշնամին է: Բոլորովին»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ