Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին Իրաքյան Քրդստանի իշխանություններին առաջարկել է համատեղ ղեկավարել վիճելի տարածքները, այդ թվում՝ Քիրկուկը` հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրաքի նախարարների կաբինետի ղեկավարի հայտարարությունը: Հայդեր ալ-Աբադին պայման է դրել, որ քրդերը պետք է համաձայնագիրը կնքելիս ընդունեն Բաղդադի «գերագույն հեղինակությունը»:
Խոսքն Իրաքյան Քրդստանի և Իրաքի սահմանի խառը բնակչությամբ վիճելի շրջանների մասին է: Առանձնակի նշանակություն ունի Քիրկուկի շրջանը, որտեղ նավթի խոշոր պահուստներ կան: 2014-ից տարածքը վերահսկում են քրդական փեշմերգայի ուժերը: