Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդը համոզված է, որ Կատալոնիան կմնա երկրի կազմում ժողովրդավարության սկզբունքների համաձայն: Ժողովրդին ուղերձում միապետն ասել է. «Մենք պետք է հետևենք մեր ժողովրդավարական սկզբունքներին: Այն Իսպանիայում, որն ավելի լավը կլինի, քան մենք ցանկանում ենք, կլինի նաև Կատալոնիան»,- ասել է թագավորը:
Կատալոնիայում զանգվածային բողոքի ցույցերից և անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի թագավորն առաջին անգամ ուղերձով դիմել է ժողովրդին՝ արտահայտելով իր տեսակետն այս հարցի վերաբերյալ: Երեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ի հեռուստաուղերձում Ֆիլիպ 6-րդը սահմանադրական կարգի պահպանման անհրաժեշտության մասին է ընդգծել, հաղորդում է DW- ն:
Ներկայումս Իսպանիան գտնվում է «ծայրահեղ ծանր իրավիճակում», ասել է նա՝ Կատալոնիայի հանրաքվեն անընդունելի և ոչ ժողովրդավարական անվանելով: Բարսելոնի իշխանություններն իրենց անպատասխանատու գործողություններով կանխամտածված խախտել են օրենքը՝ վտանգելով Կատալոնիայի և ամբողջ Իսպանիայի «տնտեսական և սոցիալական կայունությունը», ասել է միապետը:
Նա ընդգծել է, որ ինքն Իսպանիայի սահմանադրական կարգի և միասնության հետևորդ է և վստահություն է հայտնել, որ Իսպանիան կհաղթահարի «դժվար ժամանակները»: