Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն
04.10.2017 | 14:30

Հոկտեմբերի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը: Պատվիրակության անդամ ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ավդեևը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի անունից ՀՀ ԱԻ նախարարին ներկայացրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմից նորանշանակ համատնօրեն Յուրի Պոլեշչուկին և համատնօրենի տեղակալ Կոնստանտին Իզվարինին:


Կողմերը ևս մեկ անգամ փաստել են մարդասիրական արձագանքման ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման գործընթացի շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը պարբերաբար վերազինվում և արդիականացվում է փրկարարական գույքով և տեխնիկայով, առաջիկայում նախատեսվում է կենտրոնի համալրումը 37 սարքավորումներով, պարբերաբար իրականացվում են փրկարար ծառայողների վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակում:
Լինելով միակը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ կենտրոնը կարող է մեծ դերակատարում ունենալ տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման և աղետներին արագ արձագանքման գործընթացում:
Անդրադառնալով լեռնային բարդ ռելիեֆ ունեցող գոտիներում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ռուսական շիջող տեխնիկայի աշխատանքային բարձր արդյունավետությանը ԱԻ նախարարը նշել է նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հենքի վրա ՀՀ ԱԻՆ-ում հումանիտար ավիացիոն բաղադրիչի զարգացման հեռանկարների մասին. մասնավորապես քննարկվել են թիրախային հրդեհաշիջում իրականացնող ինքնաթիռների կիրառումը:
Հանդիպման ավարտին նախարարը երկար տարիների անբասիր ծառայության համար շնորհակալություն է հայտնել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմից նախկին համատնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին՝ մաղթելով գործընկերներին համատեղ բեղմնավոր աշխատանք:

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ