Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Խորհրդարանը մերժում է ու հաստատում

Խորհրդարանը մերժում է ու հաստատում
04.10.2017 | 14:33

Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Օրինագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, 29-ը՝ դեմ։ Դեմ էին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները։


Նախագծով առաջարկվում է տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը հանել խմբակցություններին տրված լիազորությունների շարքից և վերապահել ավագանու մեկ երրորդին։ Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք Երևանի ավագանիում խմբակցություններն ունեցել են օրենքի ստեղծման պահից՝ 2009-ից և մինչ այժմ ոչ մի խմբակցություն նման քայլի չի գնացել։ Ըստ որոշ փորձագետների, սա արվում է, որ Երևանի և մյուս մեծ քաղաքների ավագանիում ընդդիմադիր խմբակցությունների ձեռքերը կապված լինեն ու չկարողանան որևէ խնդրահարույց հարցի վերաբերյալ հանրաքվե նախաձեռնել։
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծին ԱԺ-ում կայացած քվեարկությանը կողմ էր ընդամենը 10 պատգամավոր, դեմ էր 79 պատգամավոր։

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ