Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը անընդունելի և անհիմն է անվանել ԱՄՆ-ից Կուբայի 15 դիվանագետների վտարումը` հաղորդում է BBC-ին: Սպիտակ տունը Հավանայում ամերիկացի դիվանագետների նկատմամբ «խորհրդավոր» հարձակումների կապակցությամբ որոշել է Կուբայի 15 դիվանագետներին վտարել:
Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետդեպարտամենտը Կուբայի մայրաքաղաքից իր դիվանագետների կեսից ավելիին հետ էր կանչել: «Որոշումը կայացվել է, քանի որ Կուբան Վիեննայի կոնվենցիայով սահմանված իր պարտականությունների համաձայն չի ձեռնարկել պատշաճ քայլեր մեր դիվանագետներին պաշտպանելու համար: Այս կարգադրությունը մեր համապատասխան դիվանագիտական գործողություններում արդարություն կապահովի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: