Թուրքիան երկրի անվտանգության ապահովման համար նախատեսում է տիեզերակայան կառուցել` Էրզրումում ուղղաթիռների համար դետալների և պահեստամասերի արտադրության գործարանի բացման արարողության ժամանակ հայտարարել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը:
«Տիեզերական կայանի կառուցման որոշումը կայացվել է տիեզերական և ավիացիայի տեխնոլոգիաներով, բնական պաշարների օգտագործմամբ հանրապետությունում անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա: Օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան: