Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել՝ Լաս Վեգասի հրաձգության զոհերի հարազատներին: «Լինելով խորապես վշտացած Լաս Վեգասի հրաձգության բոթից՝ Ֆրանցիսկոս պապը հոգևոր մտերմություն է հայտնում բոլորին, ում վրա անդրադարձել է այդ անիմաստ ողբերգությունը»,- ասվում է հեռագրում, որն ուղարկել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը Լաս Վեգասի արքեպիսկոպոսին։
Հովվապետը ողջունում է ոստիկանության ու փրկարարների ջանքերը և աղոթում զոհերի ու տուժածների համար։