Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել

Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել
05.10.2017 | 01:20

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխն այսօր Հայաստանի Ազգային ժողովում հրավիրված ճեպազրույցում հավաստիացրեց ՝ Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել, իր երկիրը հարգում է հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին զենք վաճառելու էմբարգոն: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, «Տրենդը» և «Ազերնյուզը», Военное обозрение ռուսական էլեկտրոնային պարբերականը, հաղորդել էին, թե թուրք-ադրբեջանական վերջին համատեղ զորավարժություններում կիրառվել է Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգ: Չեխիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ վերջին տարիներին Պրահան ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքն Ադրբեջանին: Նախարարությունը նշել էր, թե տեղյակ չեն՝ ինչ ճանապարհով է չեխական արտադրության սպառազինությունը հայտնվել Ադրբեջանում: «Ես ուզում եմ հավաստիացնել, որ չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին զենք վաճառելու էմբարգոն: Չեմ հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանությունները դրան համաձայնություն չեն տվել»,- այսօր հայտարարեց Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

Նա անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններին, շեշտելով՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ անցկացվում են ազատ և արդար ընտրություններ: «Շատ ուրախ ենք և ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանում խորանում են մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարությունը, ինչը Չեխիան շատ է գնահատում: Հայաստանը դիտում եմ որպես ժողովրդավարական երկիր, որտեղ ազատ անկախ ընտրություններ են կայանում, և որտեղ կա խոսքի ազատություն»,- ասաց Միլան Շտեխը:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ