ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե դեռ չի որոշել առաջադրվելո՞ւ է եկող տարի մարտին կայանալիք նախագահական ընտրություններում, թե՞ ոչ: «Ես ոչ միայն չեն որոշել, թե ում հետ եմ մրցակցելու այդ ընտրություններում, նույնիսկ չեմ որոշել, թե մասնակցելու եմ դրանց, թե ոչ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, թե, ըստ օրենքի, թեկնածուները առաջադրվելու մասին պետք է հայտարարեն նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին։
Ռուս փորձագետները, և ոչ միայն նրանք, համոզված են, որ Պուտինը մասնակցելու է ընտրութուններին և հաղթելու է: Այլ հարց է, թե ով է լինելու Պուտինի հիմնական մրցակիցը: Կրեմլի քաղտեխնոլոգները մի քանի սցենարի վրա են աշխատում՝ չբացառելով, որ նախագահական ընտրություններին Պուտինի հիմնական մրցակիցը լինի հայտնի լրագրող Քսենիա Սոբչակը։