Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտին. Թրամփի բնավորությամբ մարդը երբեք չի լինի որևէ մեկի պատանդը

Պուտին. Թրամփի բնավորությամբ մարդը երբեք չի լինի որևէ մեկի պատանդը
05.10.2017 | 01:22

Էներգետիկ հարցերով համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ անձնական հարաբերություններ ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի հետ չունի, նրա հետ հանդիպել է ընդամենը մեկ անգամ, և մի քանի անգամ հեռախոսով է զրուցել՝ այդ թվում նաև Սիրիայի թեմայով: Պուտինի խոսքով, Մոսկվան ու Վաշինգտոնը սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված համատեղ մոտեցումներ և որոշումներ են գտնում։

«Թրամփի բնավորությամբ մարդը երբեք չի լինի որևէ մեկի պատանդը»,- ասել է Պուտինը: Նա անդրադարձել է նաև Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին և պատմել, որ դեռևս 2001-ին Հյուսիսային Կորեայի այսօրվա առաջնորդի հայրը՝ Կիմ Չեն Իրը իրեն ասել էր, թե իր ղեկավարած երկիրը ատոմային ռումբ ունի: «Այսօրվա առաջնորդի հայրը համոզված էր, որ արդեն այն ժամանակ կարող էր հանգիստ խոցել իր հակառակորդին, առնվազն՝ Կորեական թերակղզում: 16 տարի է անցել, Հյուսիսային Կորեայի դեմ գործում են մշտական պատժամիջոցներ: Սակայն նրանք ատոմային ռումբի փոխարեն ջրածնային ռումբ ունեն արդեն: Սա պարզ օրինակ է, որ պատժամիջոցներով խնդիրը հնարավոր չէ կարգավորել»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ