Հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին:
Մնացականյանը շնորհավորել է համանախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր առաքելության իրականացման գործում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացումներին: