Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բակո Սահակյանն ընդունել է Էնդրյու Շեֆերին

Բակո Սահակյանն ընդունել է Էնդրյու Շեֆերին
05.10.2017 | 01:29

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին: Նախագահը շնորհավորել է համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման և այս ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ