Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է գրել Դավիդ Կնեզեկին

Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է գրել Դավիդ Կնեզեկին
05.10.2017 | 01:30

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին շնորհակալական նամակ է ուղարկել ԱՄՆ Միչիգան նահանգի սենատոր Դավիդ Կնեզեկին՝ սեպտեմբերի 28-ին Սենատում Արցախի անկախությունը ճանաչող 99 բանաձևի նախաձեռնման համար: «Միչիգանի Սենատի կողմից ազատ ու անկախ Արցախի Հանրապետությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարևոր քայլ է մեր երիտասարդ ժողովրդավարության հանդեպ միջազգային աջակցության առումով: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ճանաչումը և նրա միջազգային ներգրավվածությունը լրացուցիչ խթան կհանդիսանան Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման ու վերջնական խաղաղության հաստատման համար»,- ասված է նամակում:


Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել նաև Միչիգանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Լարա Ներսիսյանին՝ ԱՀ անկախությունը սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած ավանդի համար:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ