Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կատալոնիան որոշել է անկախություն հայտարարել

Կատալոնիան որոշել է անկախություն հայտարարել
05.10.2017 | 01:31

Հոկտեմբերի 9-ին կկայանա Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որտեղ կարող է սկսվել անկախության հռչակման գործընթացը` որոշումն ընդունվել է խորհրդարանի նախագահության հոկտեմբերի 4-ի նիստում: Ըստ elmundo.es -ի տեղեկատվության՝ «Միասին այո-ի օգտին» խմբակցության առաջնորդ Լուիս Կորոմինասն հայտնել է, որ խորհրդարանը քննարկելու է «հանրաքվեի հետևանքները», որը կայացել է հոկտեմբերի 1-ին:

Խորհրդարանում ելույթ կունենա Ժեներալիտետի (կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը: Կորոմինասը չի պարզաբանել, թե կառավարության նիստում ներկայացվելու է Կատալոնիայի անկախության հռչակագիրը, բայց ասել է, որ նիստի նպատակը «հանրաքվեի մասին օրենքի կիրառումն է», որը խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 7-ին:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ