Մնում է միայն գուշակել, թե կարելի է ռազմական տեխնիկայի վերանորոգումը վստահել Բելառուսին` հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում ասել է «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Պաշտպանական համակարգեր» ռուս-բելառուսական ֆինանսաարդյունաբերական խմբին միանալու մասին համաձայնագրի քննարկմանը։
Դրա համաձայն՝ Հայաստանը այս 2 երկրներում կարող է վերանորոգել ռազմական տեխնիկան արտոնյալ պայմաններով և ինքն էլ նրանց առաջարկի նման ծառայություն։ Փաշինյանն ասաց. «Լապշինը Ղարաբաղից մեկնեց Բելառուս և չվերադրաձավ։ Իսկ դուք ուզում եք, որ մեր տանկերը գնան այնտեղ վերանորոգման ու հետ չգա՞ն»։
Դրան ի պատասխան՝ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց. «Եթե նման բան տեղի ունենա, ուրեմն խնդիրը մեր մեջ է, այլ ոչ թե նրանց, ովքեր այդ տանկերը հետ են ուղարկում»։