Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հարավկովկասյան խաղաղությունը` Վաշինգտոնի առաջնահերթություն

Հարավկովկասյան խաղաղությունը` Վաշինգտոնի առաջնահերթություն
05.10.2017 | 01:34

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերահաստատել է պետքարտուղարության աջակցությունը կոնգրեսականներ Էդ Ռոյսի (հանրապետական) և Էլիոթ Ինգըլի (դեմոկրատ) հեղինակած առաջարկներին, որոնք կոչ են անում ղարաբաղյան շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, մեծացնել դիտորդների թիվը, հրադադարի խախտումները հայտնաբերող համակարգեր տեղադրել: Թիլերսոնն արձագանքել է Բրեդ Շերմանի և Դեյվիդ Սիսըլինիի հարցերին, որ դեմոկրատ կոնգրեսականները պետքարտուղարին էին ուղղել հունիսին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:


Նրա գրավոր պատասխանները հասանելի են դարձել այս շաբաթ: Վերահաստատելով, որ մարդասիրական ականազերծման աշխատանքները շարունակում են մնալ ԱՄՆ-ի առաջնահերթությունը՝ Ղարաբաղին աջակցության տրամադրման տեսանկյունից, պետքարտուղարը հաստատել է, որ ավելի քան 45 միլիոն դոլար է տրամադրվել ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժածներին: Պետքարտուղարությունը աջակցում է շփման գծից ու հայ-ադրբեջանական սահմանից դիպուկահարների հետքաշման, ԵԱՀԿ-ի հետաքննող մեխանիզմների և դիտարկման մեխանիզմների ներդրման առաջարկությանը:
Թիլերսոնի պատասխանները Կոնգրեսին, ըստ էության, բացահայտում են Վաշինգտոնի ղարաբաղյան, ավելի ճիշտ կլինի ասել՝ տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունները: Կարևոր է հատկապես արձանագրել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք, ըստ էության, ձևավորվել էին Վաշինգտոնի առաջարկությունների հիմքով, առաջնահերթություն են մնում ԱՄՆ-ի համար:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ