Հայաստանը վաղ է ուրախանում «Իսկանդերի» համար: Թուրքիան կարող է դրանք ոչնչացնել հենց ռուսական Ս-400-ով` խորհրդարանում ասել է «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչպես կարող է Հայաստանը վստահել օտար բանակին՝ հիշելով Առաջին համաշխարհային պատերազմի դասերը, ցարական զորքերի նահանջը Վանից և Սևրի պայմանագիրը, որը մնացել է թղթի վրա: «Ոչ մի րոպե պետք չէ կասկածել, որ վճռական պահին Ռուսաստանը կմոռանա Հայաստանի հետ դաշնակցական հարաբերությունների մասին, և ռազմական փոխօգնության մասին բոլոր համաձայնագրերը կհայտնվեն աղբամանի մեջ: Թուրքիան, ունենալով Ս-400, կարող է ցանկացած պահի օգնել Ադրբեջանին: Այնպես որ պետք չէ ուրախանալ: Եվ ուրիշների վրա հույս դնել պետք չէ»,- ասել է Փաշինյանը: