ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել Սոչիում ԱՊՀ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկման հնարավորությունը։ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը հոկտեմբերի 10-ին է։
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...